Հրայր Թովմասյան. Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, թե իրենց ընտրակաշառք է առաջարկվել
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով դատաքննությանը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դատախազության ներկայացուցչին հարցով դիմեց Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի բնակիչների բարձրաձայնած խնդրի վերաբերյալ:
Նա նշեց, որ համացանցում տեսանյութ է շրջանառվում, Որոտանի բնակիչների խոսքերով, համայնքի ղեկավարից իրենց դիմումների համաձայն ստացել են համապատասխան օգնություն, իսկ հիմա, ով օգնություն է ստացել, կանչում են հարցաքննության՝ արդյո՞ք սա ընտրակաշառք չի, արդյո՞ք իրենց չեն տվել այդ օգնությունը ինչ-որ բանի համար:
Հ. Թովմասյանը նշեց, որ Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, որ իրենց ընտրակաշառք է առաջարկվել, ընդհակառակը՝ հերքում են, որ իրենց ընտրակաշառք են առաջարկել:
«Հաստատեք կամ հերքեք՝ արդյո՞ք նման երևույթ կա, որ եթե ինչ-որ մեկն օգնություն է ստացել, գնում և հարցնում են, արդյո՞ք ունի սահմանափակվածություն, միայն այս համայնքում է, թե՞ դատախազությունը կամ իրավապահ մարմիններն ընտրությունները նշանակելուց հետո համայքների ղեկավարների կողմից տրված օգնության հետքերով շարունակում են գնալ»:
Դատախության ներկայացուցիչը նախ նշեց, որ ծանոթ չէ այդ նյութին, իսկ ինչ վերաբերում է մոտեցմանը՝ արդյոք դատախազությունը բոլոր այդպիսի դեպքերում դրսևորել է միանսական մոտեցում, թե ոչ, վստահեցնում է՝ դատախազությունը յուրաքանչյուր քրեական գործով համանման երևույթների նկատմամբ դրսևորում է միասնական մոտեցում, այս դեպքում դրսևորվել է նույնը:
«Այսինքն, անկախ ընտրական գործընթացի մեջ լինելու ժամանակահատվածից, քրեական գործերն ընթանում են իրենց բնականոն հունով, կատարվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ»,- ասաց դատախազության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն իմացել է՝ մարդիկ ոնց են քվեարկում, ըստ դրա էլ հնարավորություն է ունեցել կառավարելու. Արտակ Գալստյան
- Վստահության ճգնաժամը չի հաղթահարվել, գնալով ավելի վատթարացել է մեր վիճակը. Արա Զոհրաբյան
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- Ինչպե՞ս համադրել Մուկուչյանի ու Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարությունները
- Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ՝ նա չի տիրապետում իրավիճակին. Ղազարյան
- Որոտանցիներ. Իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավարի դեմ
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- ՍԴ նախագահը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ արտադատավարական շփումների մասին, ինչն ապօրինի է. Ղազարյան
- ՍԴ-ն կրկին մերժեց Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու միջնորդությունը
- «Հրապարակ». Սահմանափակ թվով մարդիկ են հրավիրվել Արայիկ Հարութոյւնյանի երդմնակալության արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան