Ուկրաինայի հարավում մեկնարկել են «Կազակյան գունդ-2021» բազմազգ զորավարժանքը
«Կազակյան գունդ-2021» զորավարժանքները, որոնց մասնակցում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները և Արևմտյան չորս երկիր, սկսվել են Նիկոլաևի մարզում գտնվող ուսումնավարժարաններից մեկում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել են Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարությունից:
«Զորավարժանքներին կմասնակցեն հինգ գործընկեր երկրների՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Շվեդիայի շուրջ 2 հազար զինծառայող և ավելի քան 300 միավոր ռազմական տեխնիկա»,- ասված է է հաղորդագրության մեջ: Բացման արարողությունը տեղի է ունեցել Ուկրաինայի Զինված ուժերի «Ինտերսպեցի» ուսումնական կենտրոնում: Զորավարժանքները և դասընթացները կտևեն մինչև հուլիսի 24-ը:
Զորավարժանքների նպատակներից մեկը, ինչպես պարզաբանել են զինված ուժերում, գումարտակային-մարտավարական մակարդակի գործողությունների պլանավորման և վարման ժամանակ Միացյալ Թագավորության և Ուկրաինայի ստորաբաժանումների համատեղելիության բարելավումն է:
Նախորդ շաբաթվա վերջում Ուկրաինայում հերթական՝ «Sea Breeze 2021»-ը զորավարժություններն էին ավարտել ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկեր պետությունները, որոնք անցկացվում էին Սև ծովում հունիսի 28-ից հուլիսի 10-ը: Զորավարժանքների հիմնական մասնակիցներն էին Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան, Լատվիան: Միջոցառմանը ներգրավվել էր շուրջ 4 հազար զինծառայող, 40 ռազմանավ, ֆրեգատ ու օժանդակ նավ, 30 միավոր օդային տեխնիկա և ավելի քան 100 միավոր ավտոմեքենա և զրահամեքենա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա