Ռուսաստանում արևածաղկի ձեթն էժանացել է
Ռուսաստանում արևածաղկի ձեթը սկսել է էժանանալ։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, «Совэкон» վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Սիզովը գների անկումը պայմանավորել է բերքի՝ սպասվելիք ռեկորդային ծավալներով։
Եթե վերջերս արևածաղկի ձեթի համաշխարհային գները մեկ տոննայի համար հասնում էին մինչև 1.7 հազար դոլարի, ապա այժմ շուրջ 1.1 հազար դոլար։ Ըստ Սիզովի, ներքին շուկայում գները սկսել են նվազել, բայց ոչ այնքան արագ տեմպերով, ինչպես համաշխարհային շուկայում։
Արևածաղիկի բերքը, որից պատրաստում են ձեթը, 2021 թվականին կարող է դառնալ ռեկորդային ու հասնել 15.9 մլն տոննայի։ Նախորդ առավելագույն արդյունքը գրանցվել է երկու տարի առաջ, այն ժամանակ բերքը եղել է 15.4 մլն տոննա։
Հունիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթերում պատասխանելով հարցերին, բացատրեց երկրում պարենի գների աճը։ Նրա խոսքով, այսօր պարենի համաշխարհային գների ինդեքսները վերջին տասը տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա են։
«Սննդամթերքի գների աճը համաշխարհային միտում է, և այն տեղի է ունենում ամենուրեք։ Անցյալ տարի մեզ մոտ սննդամթերքի գների ամենամեծ աճն է եղել։ Առավել շատ թանկացել են շաքարավազը՝ 41 տոկոսով և արևածաղկի ձեթը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին