Եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում. Վարդևանյանը՝ դատախազին
«Պարոն Կարեն Բիշարյանը մանրակրկիտ նկարագրում էր, թե մուրճն իրենից ինչ է ենթադրում և այլն: Քանի որ դատախազությունը նման տեսակ մանրամասն վերլուծություն էր իրականացնում՝ եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով դատաքննությանն այս հարցը Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը նշեց, որ մուրճը, ինչպես ասաց դատախազ Բիշարյանը, օրենքի, իրավունքի դիտատուրան էր, իսկ այս արտահայտությունն ի՞նչ է:
Դատախազ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այդ արտահայտություններից որևէ մեկի բովանդակության դետալացման անհրաժեշտություն չունեն:
«Դուք մատնանշեցիք պարոն Բիշարյանի կողմից բերված չափանիշներից միայն մեկը: Արդյոք այդ խոսքի համատեքստը, դիտավորությունը ձեր կողմից հաշվի չի առնվում, մեր կողմից հաշվի են առնվել այդ բոլոր չափանիշների համադրված վերլուծությունը և դրանցից յուրքանչյուրի իրականության մեջ առկա փաստական հանգամանքները:
Այն համատեքստը, որտեղ կատարվել է ոչ միայն ձեր մատնանշած, այլ մնացած բոլոր արտահայտությունները, հաշվի են առնվել 5-6 չափանիշների տրամաբանության մեջ՝ և անձը, և կարգավիճակը, և համատեքստը, և ձևն ու բովանդակությունը, և դիտավարությունը, և հնարավոր վնասի առկայությունը»,- ասաց դատախազը:
Քարոզարշավի ընթացքում Թելեգրամ ալիքներից մեկը գրել էր, որ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր. «Կամերան հլը էն կողմ տար. ասել եմ, դրանց սաղին բռնելու ենք շինենք»:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, թե իրենց ընտրակաշառք է առաջարկվել
- Մուրճի ցուցադրումը սիմվոլ է ու այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ. Դատախազ
- Իշխանությունն իմացել է՝ մարդիկ ոնց են քվեարկում, ըստ դրա էլ հնարավորություն է ունեցել կառավարելու. Արտակ Գալստյան
- Վստահության ճգնաժամը չի հաղթահարվել, գնալով ավելի վատթարացել է մեր վիճակը. Արա Զոհրաբյան
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- Ինչպե՞ս համադրել Մուկուչյանի ու Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարությունները
- Մուկուչյանը հակադարձում է Փաշինյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ՝ նա չի տիրապետում իրավիճակին. Ղազարյան
- Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի բացառիկ դեպքերում. Մուկուչյան
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Մեզ մոտ անհանգստության առաջացավ, որ սույն գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության. Արա Զոհրաբյանը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
- 7-րդ գումարման ԱԺ-ն Հայաստանի պատմության մեջ միակն է, որ կարողացել է մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն. Վարդևանյան
- Նիկոլ Փաշինյան. Դրանց սաղին բռնելու ենք, շինենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան