Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրգործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է. փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Ինքս անձամբ տեսա, թե իրավապահ մարմինների կողմից ինչ է կատարվում Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի գործով։ Համոզված եմ, որ նույնը կատարվում է Որոտանի ղեկավարի, Մեղրիի և Քաջարանի քաղաքապետերի վերաբերյալ գործերով։
Երկար տարիներ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել քրեական հետապնդման մարմիններում, շատ բան եմ տեսել, ոչ մի ժամանակահատված իդեալական չեմ համարում, շատ հարցերի ըմբռնումով եմ վերաբերվում, բայց վստահաբար կարող եմ ասել՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է, այն նույնիսկ գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում այսօրվա իշխանության սահմանած ապօրինության ռեկորդները»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ բավարարել է դատախազության միջնորդությունը. Փաստաբան
- ԿԸՀ-ն այսօր կքննարկի Մեղրիի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը
- Այն իրավական ամենաթողության լավագույն օրինակ կարելի է համարել. Քաջարանի քաղաքապետի պաշտպան
- Քաջարանի քաղաքապետը կալանավորվեց
- Քարահունջցին պատմում է՝ ոստիկանները սպառնալիքով ցուցմունք են կորզել․ Zangezur.tv
- Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է
- Փաստաբան. Քաջարանի քաղաքապետի գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
- Ապօրինի կերպով ձերբակալեցին Առուշ Առուշանյանին. Իրավաբան
- Քարահունջցիներն անօրեն են համարում վարչական ղեկավարի ձերբակալությունը
- Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք. Գորիսի քաղաքապետ
- ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
- Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը