Ռուս խաղաղապահները ավելի քան 100 ուխտավորի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ
Ուխտավորները և Արցախի մյուս բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի ուղեկցությամբ, այցելել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր մենք ուղեկցեցինք և ապահովեցինք Ամարասի վանք մեկնող ուխտավորների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդ ենք ուղեկցել»,- ասել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 30 քաղաքացու համար տեղական ինքնակառավարման մարմիններից էին տրամադրել ավտոբուսներ, իսկ մնացածը, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել էին անձնական տրանսպորտով:
«Ստեփանակերտի հավաքի կետից երկրորդ երթուղով ավելի քան 40 հավատացյալի խաղաղապահներն ուղեկցել են Գանձասարի վանական համալիր:
Պատարագից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բոլորին ուղեկցել են հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները ապահովում են Բերձորի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ կառուցված ջրատարներով 14 բնակավայր ապահովվել է ջրով
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքում բնակվող նաև 30 բռնագաղթած ընտանիքի
- Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում
- Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
- Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավոր այցելել է Ամարաս
- Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան