Մշակույթ 12:03 12/07/2021 Հայաստան

Քաղաքացիներն ահազանգում են՝ Հանրապետության 46-ի հուշարձան-շենքը ապամոնտաժելու թույլտվություն է տրվել

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամները Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի մոտ են հավաքվել՝ փորձելով պարզել, թե ինչ ճակատագրի է արժանանալու պետության կողմից պահպանվող հուշարձանը:

Լրագրողների հետ զրույցում Սեդա Գրիգորյանն ասաց, որ 19-րդ դարի վերջին կառուցված բնակելի շենքը Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրում է ընդգրկված:

«Նախորդ տարի բազմիցս բարձրաձայնել ենք այս կառուցապատման ծրագրի խնդիրների մասին՝ բաց մրցույթ չի եղել, 2015 թվականին նախարար եղած ժամանակ Նարեկ Սարգսյանը  նախագիծը բերել ու անցկացրել է, այդպես էլ մնացել է փոքրիկ փոփոխություններով: Խնդրահարույց նախագիծը մինչ օրս դրված է սեղանին, իրականացման ընթացքի մեջ է, վերջին տարիներին հարուցել է քաղաքացիների բողոքը»,- նշեց նա:

Ս. Գրիգորյանի խոսքով, հուշարձան-շենքի հետ կապված դեռ նախորդ տարի նախագիծն ուսումնասիրելիս նկատել էին՝ շենքը պետք է ենթարկվի փոփոխությունների, տպավորություն էր, որ մի փոքր տեղաշարժված է, հարկեր են բարձրանալու, միայն ֆասադային հատվածն է մնում:

«Մեր պետությունում տարիներ շարունակ գործում է հանցավոր մոտեցում հուշարձանների հանդեպ՝ պահել միայն ֆասադն այն էլ կամայական փոփոխությունների ենթարկելով ու այդպես համարելով, որ հուշարձանը պահել են:

Հուշարձանը հուշարձան է իր տեղակայման վայրով, ամբողջությամբ:

Ունենք ֆասադները պահպանելու պրակտիկայի ցավալի, ողբալի նախադեպ: Շատ դեպքերում փորձել են պահպանել աղճատված ձևով, շատ դեպքերում չեն էլ վերականգնել, օրինակ Աֆրիկյանների տունը»,- նշեց նա:

Ս. Գրիգորյանը հայտնեց, որ 2-3 օր առաջ լուրեր են սկսել շրջանառվել, թե շենքն ապամոնտաժելու թույլտվություն է տրվել, թողնվելու է միայն ֆասադը կամ նույնիսկ ֆասադն էլ ապամոնտաժելու են ու հետո հավաքելու:

«Հակված եմ այն մտքին, որ նախատեսում են հետ հավաքել մի քիչ տեղաշարժած, քանի որ այս հատվածում պետք է մուտք լինի դեպի 33 թաղամաս»,- ասաց նա:

Սոնա Գրիգորյանն ասաց, որ այս մասին տեղեկացել են շաբաթ-կիրակի օրերին, սպասում են այսօրվա մեջ իրենց կտեղեցանեն, թե ինչ են նախատեսում անել հուշարձանի հետ:

Ս.Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է. 

«Կապալառու կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ

- հարկ չեն ավելացնելու

- պահելու են շենքի ֆասադն ու 6մ խորությամբ կառույցը

- ամրակայելու են շենքը

Ես էլ իր համար կարդացի էս տարվա մարտին «Հետքում» տպագրված էս հոդվածից` հենց իրենց կազմակերպության նախագծում գրված նկարագիրը. կամերաների առաջ ասաց` էդպիսի բան չկա։

Հուշարձանը քանդելու ոչ մի արդարացում ընդունելի չի, հուշարձանը մենակ ֆասադը չի կամ մի քանի մետրը, այլ` կառույցն իր ամբողջականությամբ. իսկ պարոնը ոչ նախագիծ, ոչ կառուցապատման մոդելային նկար չներկայացրեց, "ազնիվ խոսք"-ով ուզում էր, որ հավատանք ակնհայտ կեղծիքին.

Մեջբերում հոդվածից՝
«Երեք տարածքներում ընկերությունը նախատեսել է բազմաֆունկցիոնալ բնակելի մեծ համալիր կառուցել: Ողջ հողամասի մակերեսը 3207 քմ է, իսկ կառուցապատման մակերեսը` 2586: Կառույցը նախատեսվում է 9 և 12 հարկանի, համապատասխանաբար 30 և 45 մ բարձրությամբ: 1-3 հարկերը նախատեսված են գրասենյակային տարածքների և խանութների համար: 4-12-րդ հարկերը` բնակարաններ են լինելու:

Հուշարձան կառույցի կրող պատերի սխեման թելադրում է նոր կառույցի սյունացանցի տեղակապումը և համապատասխանաբար դեպի Հանրապետության փողոց նայող արտաքին պատի տեղը: Առանցքի հեռավորությունը հուշարձանի ճակատից կազմում է 6 մ: Նույն լուծումը տրված է դիտարկվող հուշարձանի դիմաց գտնվող հուշարձան-նոր կառույց հորինվածքում: Այնտեղ ևս նոր 8 հարկանի շենքի ճակատը տեղադրված է հուշարձանից մոտ 6 մետր հեռավորության վրա:

«Մենք առաջարկում ենք հուշարձանն ամբողջովին ընկալելի դարձնել մարդկանց համար: Այդ նպատակով նորակառույցի հուշարձանին կից հատվածները՝ ընդհանուր առմամբ 3 հարկ, նախատեսվում է թափանցիկ ապակի: Կազմակերպվում է մեծ, ատրիումային տարածություն, ձմեռային այգի, որտեղից բացվում է հուշարձանի վերակառուցված բակային ճակատը: Բակը նախատեսվում է օգտագործել որպես սրճարան-ռեստորան: Նստատեղեր կլինեն նաև հուշարձանի պատշգամբներում և շենքում մասնակի: Շենքի մնացած հատվածները կօգտագործվեն որպես ռեստորանի խոհանոց և սպասարկման տարածքներ»,- արձանագրել են նախագծողները»»: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}