
Ալիևն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի գործունեությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր»,- հայտնել է Ադրբեջանի նախագահականը:
Բացի այդ, Ալիևը և Օվերչուկը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հարցը՝ գոհունակությամբ նշելով Ադրբեջանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների առևտրի և արտահանման աճը:
«Քննարկվել են նաև ադրբեջանա-ռուսական սահմանին սահմանային անցակետերի աշխատանքի հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր, և նշվել է, որ Հյուսիս-հարավ միջանցքի երկայնքով տարանցման ավելացման գործընթացը շատ ակտիվ է», - ասվում է տեղեկատվության մեջ:
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: