Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործը մակագրվել է դատավոր Ա.Հովհաննիսյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել դատարան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործով միակ մեղադրյալը «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն է, որին մեղադրանք է առաջադրվել Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության ենթարկվելու մասին տեղեկատվությունը տարածելու համար։
Հիշեցնենք, որ տեղեկատվության տարածումը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ.2020 թվականի մարտին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, իսկ գործով դատավոր Ա. Դանիբեկյանը չէր ներկայացել նիստին՝ առանց որևէ պատճառաբանության ու չէր քննարկել անհապաղ քննարկման ենթակա միջնորդությունը։ Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը 2020 թ. ապրիլին հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել էր, որ Ա.Դանիբեկյանի նիստին չներկայանալու պատճառը եղել է քթի վիրահատությունը՝ պետպատվերի շրջանակներում։
Թեր տեղեկությունը հաստատվեց, սակայն նախաքննական մարմինը քրեական գործ հարուցեց անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու համար ու ավելի քան մեկ տարի անց քրեական գործն ուղարկել են դատարան՝ մեղադրական եզրակացությամբ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը դատարան է մուտք եղել 2021 թվականի հուլիսի 12-ին ու մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին