Ընտրություններն անցել են նախապես ծրագրավորված, կազմակերպված, զանվածային ընտրախախտումների հիմքի վրա
«Դիմող կողմի բոլոր հրապարակված փաստերը, ներկայացված ապացույցները և հարուցապատասխանով բացահայտված բոլոր արատները փաստում են մեկ կարևոր բան՝ ընտրություններն անցկացվել են նախապես ծրագրավորված, կազմակերպված, պարբերական բնույթ կրող զանվածային ընտրախախտումների հիմքի վրա»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ընդմիջմանը լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, արդյունքում ունեն նման խայտառակ ընտրական արդյունքներ, որոնք որևէ ձև չեն կարող արտահայտել հասարակության իրական տրամադրվածությունը։
«Բացարձակ կարևոր չէ տոկոսային ինչ հարաբերակցության մասին կարող է խոսք գնալ, այլ կարևորը այն է, որ իրականում հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները թե մինչև նախընտրական շրջանը, թե նախընտրական շրջանում, թե ընտրություններից հետո բացարձակ չեն արտահայտվել այն պատկերը, ինչ արձանագրվել է իբև ընտրություններում»,- նշեց Ա. Մինասյանը։
Նա վստահ է՝ եթե ՍԴ-ն լինի անաչառ, յուրաքանչյուր դատավոր առաջնորդվի իր երդմանն համապատասխան, ներքին համոզումով, իրավունքի գերակայության սկզբունքով, պետք է անվավեր ճանաչվեն ընտրության արդյունքները։
Ա. Մինասյանը նշեց, որ Բարձր դատարանի համար հիմք պետք է հանդիսանա նաև Սյունիքի համայնքապետերի կալանավորումները, որոնց հիմքում որևէ իրավունք, օրինականություն չկա, պարզապես անձանց վենդետան է, վրեժխնդրությունն է, քաղաքական հետապնդումներն են:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը վարչապետ չի ընտրվել ժողովրդի կողմից. Վարդևանյան
- ԿԸՀ-ն գործում է պատշաճ. Դավիթ Հարությունյան
- Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան
- Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել. Արա Զոհրաբյանը՝ Բադասյանին
- Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր. Արամ Վարդևանյան
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ դատախազությունն այդ հարցով չգիտի,թե ում լիազորությունների տիրությում է․ Արա Զոհրաբյան
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան