Արսեն Ավակովը հրաժարական է տվել
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել: Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքում:
«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի` ես խնդրում եմ Ձեզ ընդունել իմ հրաժարականը՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնից»,- ասել է Ավակովը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարության ողջ թիմին, սպաներին, շարքայիններին և աշխատակիցներին համատեղ տարիների աշխատանքի համար:
Պաշտոնանկության որոշումը պետք է հաստատի Գերագույն ռադան: