Երևանը երկու տարուց կունենա գլխավոր հատկագիծ. Ճգնավորյան
Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարուց: Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը:
«Դա հսկայական ցիկլ է, նախկինում դա տևել է 2-4 տարի: Իմ հույսն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, ծրագրերը մեզ թույլ կտան պրոցեսները հնարավորինս արագացնել:
Իրատեսականը 1,5 տարին է, բայց դա համար պետք է շատ-շատ բան արվի, ու մենք պատրաստ ենք դա անելու: Եկեք մեր մտքում 2 տարին պահենք»,-ասաց նա:
Դ.Ճգնավորյանն ասաց, որ «Երևան նախագծին» գումար է տրամադրվել երկու վարժության համար՝ գլխավոր հատակագծի արդիականացումն է, պրոցեսները սկսել են, երկրորդը՝ երկու վարչական շրջանների գոտիավորում, որը կրկին ընթացքի մեջ է:
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետ. Գլխավոր հատակագծերը չեն արտացոլում իրականությունը
- Ինչպիսի՞ն կլինի քաղաքամոր նոր հատակագիծը