Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը
Երևանի ավագանին արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման մեջ:
Հարցը ներկայացնող քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը նշեց, որ Երևան քաղաքի ավագանու 23.12.2020 թվականի թիվ 315-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան:
«Ներկայումս առաջարկվում է նշված կետն ուժը կորցրած ճանաչել, որի արդյունքում փաստացի Երևանի ավագանին փոխում է նշված գույքերի տնօրինման կարգը: Այսուհետև տնօրինելու է ընդհանուր կանոնի համաձայն, այսինքն Երևանի տեղեկանա ինքնակառավրամն մարմինները իրենց հայեցողությամբ տնօիրնելու են գույքը, աճուրդային վաճառքի միջոցով շուկայական արժեքով օրինակացնելուց հետո այդ կառույցները հնարավորություն են ունենալու օտարելու, վարձակալությամբ տրամադրելու, հանրային շահերից բխող դեպքերում համայնքի կարքիների համար օգտագործելու, նաև համապատասախան որոշում ընդունելու դեպքում քանդելու»,- ասաց նա:
Տ.Մարգարյանի խոսքով, քանդման որոշումը կայացվելու է ու իրագործվելու է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Որոշման մեջ նշված է նաև. «Միաժամանակ ամրագրել, որ Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից»: