Զախարովան՝ Հայիթիի նախագահի սպանությանը ԱՄՆ Մասնավոր ռազմական ընկերության ներգրավվածության վերաբերյալ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայիթիի նախագահ Ջովենել Մոիզի սպանության մեջ ԱՄՆ Մասնավոր ռազմական ընկերության (Private military company - PMC) ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունները, հարց է բարձրացրել, թե որտեղ են պատժամիջոցներն ու իրավապաշտպանների արձագանքն այս առումով: Այս մասին գրում է Ria-ն։
Զախարովան ասել է, որ ԱՄՆ միջգերատեսչական պատվիրակությունը մեկնել է Հայիթի՝ հետաքննելու իրավիճակը ամերիկյան PMC-ի հետ, որի աշխատակիցները մեղադրվում են Հայիթիի նախագահի սպանությանը մասնակցելու մեջ:
«Իսկ որտե՞ղ են: Որտե՞ղ են պատժամիջոցները, G7-ի հայտարարությունները, ամերիկացի իրավապաշտպանների հիստերիան: Եվ պատճառն ավելի քան սարսափելի», - Telegram-ում գրել է Զախարովան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, Մոիզի սպանության գործով մի քանի ձերբակալվածներ ԱՄՆ իրավապահ մարմինների, այդ թվում ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ինֆորմատորներ են եղել։ Ձերբակալվածներից առնվազն մեկը թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունում (DEA) աշխատում էր որպես ինֆորմատոր:
Գործակալությունը նշել է, որ հարձակվողներից ոչ ոք չի գործել DEA-ի անունից: Նախագահի սպանությունից անմիջապես հետո լրատվամիջոցները հայտնեցին, թե հանցագործները ներկայանում են որպես DEA գործակալներ: Պետդեպարտամենտը կտրականապես հերքեց այս ենթադրությունները:
Ի պատասխան CNN- ի հարցման, ՀԴԲ-ն ասաց, որ տեղեկություն չի հաղորդելու տեղեկատուների մասին` նշելով, որ հետաքննության ընթացքում այն օգտագործում է «տեղեկատվություն հավաքելու օրինական աղբյուրներ»:
Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահը մահացու վիրավորվեց հուլիսի 7-ին իր նստավայրի վրա հարձակման արդյունքում: Նրա կինը՝ Մարտին Մոիզը, վիրավորվել է, և այժմ կայուն վիճակում է Մայամիի (ԱՄՆ) հիվանդանոցներից մեկը: Հայիթիի իրավապահ մարմինները հինգշաբթի օրը հայտնեցին, որ հայտնաբերել են Մոիզի սպանության 28 կասկածյալների, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացի են: Ընդհանուր առմամբ, ոստիկանության պետի խոսքով, հանցավոր խմբի 17 անդամներ բերման են ենթարկվել: