Թուրքիայում գրեթե եռապատկվել է «Դելտա» շտամով վարակվելու դեպքերի թիվը
Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի «Դելտա» շտամով վարակվելու դեպքերը գրեթե եռապատկվել է և հասել 750-ի», - հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավարը՝ Ֆահրետտին Կոջային, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հուլիսի 6-ին, Կոջան հաղորդել էր երեք նահանգներում «Դելտա Պլյուս» վարակի երեք դեպքերի մասին, ներառյալ Ստամբուլում:
Պատասխանելով պարտադիր պատվաստումների հնարավոր ներդրման մասին հարցին` Կոջան ասել է, որ պարտադիր պատվաստման հարցն օրակարգում չկա։
«Պատվաստումը մի փոքր տարածում է ձեռք բերել, բայց դեռևս չկա բավարար մակարդակ: Այն տարածքներում, որտեղ դրա մակարդակն անբավարար է, մենք նկատում ենք դեպքերի 20% աճ»,- ավելացրել է նախարարը:
Հունվարից Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը «Sinovac Biotech» չինական ընկերության «CoronaVac» պատվաստանյութով։ Մարտ ամսից երկիրը օգտագործում է նաև «Pfizer/BioNTech» պատվաստանյութերը: Ապրիլի վերջին Թուրքիան որոշել է անհապաղ օգտագործել «Sputnik V»-ն: Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության, մոտ 38 միլիոն քաղաքացի ստացել է երկրում կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին չափաբաժինը, երկու դեղաչափ` ավելի քան 17 միլիոն:
Թուրքիայում ապրիլի 16-ին դեպքերի ամենօրյա աճը համաճարակի սկզբից ի վեր ցույց տվեց առավելագույնը՝ կազմելով 63,082 դեպք, որից հետո այն սկսեց աստիճանաբար նվազել: Վերջին ամսվա ընթացքում այն կայունացել է 5-6 հազարի մակարդակում: Հուլիսի 1-ից Թուրքիայում պարետային ժամն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան