Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է. Ժոնաթան Լաքոթ
Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:
Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`
• հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
• ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ
• ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
• համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:
Այս առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը նշում է, որ Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է և այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին `ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները