Իրաքի Իմամ Հուսեյն հիվանդանոցի կրոնավիրուսային հիվանդների բաժանմունքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի
Իրաքի Դի Ղար նահանգի առողջապահության վարչությունը երեքշաբթի առավոտյան հայտարարել է՝ Նասիրիա քաղաքում գտնվող Իմամ Հուսեյն հիվանդանոցի կրոնավիրուսային հիվանդների բաժանմունքում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է` հասնելով 54-ի: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ հրդեհի պատճառը եղել է թթվածնային բալոնի պայթյունը:
Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ զոհերի թվում են հիվանդանոցի բժշկական անձնակազմի հինգ անդամներ, երկու բուժքույր, երեք կին և ՆԳՆ մի աշխատակից (ենթադրաբար՝ հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը):
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին մեկնել է քաղաք՝ տեղեկանալու հիվանդանոցի վիճակի մասին: Դեպքը հանգամանքները քննարկելու նպատակով, ալ-Քազեմին արտահերթ ժողով է հրավիրել Նասիրիա քաղաքում:
Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ ալ-Հալբուսին նույնպես Թվիթերում գրել է, որ երեքշաբթի օրը խորհրդարանում հանդիպում է տեղի ունենալու՝ Իմամ Հուսեյն հիվանդանոցի հրդեհի չափերը պարզելու համար:
Հրդեհի բոլոր զոհերին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են: