Հայաստանում բնակվող անձիք ազատվել են Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից
Հայաստանում բնակվող անձիք ազատվել են Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից: Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը։
Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ՝ երկուշաբթի, հուլիսի 12-ից, Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ վերացվեց։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել՝ Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։
Շվեդիա մուտքի վիզաներ
Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել մոտակա Շվեդիայի դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձիք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։
Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում։