ԿԸՀ-ն գործում է պատշաճ. Դավիթ Հարությունյան
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ այն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն այսօր գործում է Հայաստանում, բավարար անկախությա՞մբ է գործում։
Դավիթ Հարությունյանը կարծիքով, այն հարցերը, որոնք բարձրացրել են ԿԸՀ-ում ու այսօր բարձրացնում են ՍԴ-ում, շատ լավ գիտակցում էին, որ ԿԸՀ-ն այդ հարցերին չի կարող անդրադարձ կատարել ու պատճառն ամենևին անկախության բացակայությունը չէ։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իմ կարծիքով, գործում է պատշաճ, բայց այն հարցերը, որոնք մենք ներկայացնում ենք ձեր դատին, այդ հարցերը եթե ԿԸՀ-ն որոշում կայացներ, ես կարծում եմ, այստեղ մենք իրավական առումով կունենայինք ակնհայտորեն բաժանում երկու բանակի. մի բանակը վստահաբար կասեր՝ այո, իրավունք ունեն, մյուս բանակն էլ կասեր՝ ոչ, իրենք ներխուժեցին մեկ այլ մարմնի տիրույթ:
Սա իսկապես սահմանային խնդիր է: Այն հարցերը, որոնք բարձրացրել են ԿԸՀ-ի առջև, կարծում եմ, ավելի շատ հենց ՍԴ-ի լուծման խնդիրներ են», - ասաց Դ. Հարությունյանը։
Նա նշեց, որ սուբյեկտիվ պահեր չի տեսնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ավելին, կարծում է, որ ԿԸՀ-ն հնարավորություն է ընձեռել շատ կարճ ժամանակահատվածում անցնել նոր համակարգի, տեխնիկական համակարգի, որը էական փոփոխություն մտցրեց ընտրությունների վերահսկման մեջ:
«Ես այստեղ այս պահին նման խնդիր չեմ տեսնում, դրա համար դիմումի մեջ նման խնդիր չեմ բարձրացրել։
«Շնորհակալ եմ, կարևոր արձանագրում էր», - ասաց Վահե Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան
- Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել. Արա Զոհրաբյանը՝ Բադասյանին
- Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր. Արամ Վարդևանյան
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ դատախազությունն այդ հարցով չգիտի,թե ում լիազորությունների տիրությում է․ Արա Զոհրաբյան
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում. Վարդևանյանը՝ դատախազին
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան