Առնվազն 8 մարդ զոհվել է Չինաստանի արևելքում հյուրանոցի փլուզման հետևանքով
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում հյուրանոցի փլուզման զոհերի թիվը հասել է ութ մարդու, հաղորդվում է, որ ևս 9-ը անհետ կորած են համարվում: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է Սուչժոու քաղաքի վարչակազմը:
«Հուլիսի 12-ին կեսօրին փլուզվեց Սուչժոուի քաղաքի Four Seasons Siji Kaiyuan հոյւրանոցի օժանդակ շենքը: Նահանգի քարտուղարը հանձնարարականներ է տվել՝ շեշտելով որոնողափրկարարական աշխատանքների համար պրոֆեսիոնալ թիմեր մոբիլիզացնելու անհրաժեշտությունը՝ ջանք չխնայելով վիրավորներին բուժելու, զոհերը նվազագույնի հասցնելու և երկրորդային աղետները կանխելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի քան 600 մարդ մոբիլիզացվել է փրկարարական աշխատանքների համար, ներառյալ շտապ օգնության ջոկատները՝ 120 մեքենա: Փրկարարներն օգտագործում են կռունկներ, սանդուղքներ, մետաղ կտրող մեքենաներ և որոնող շներ:
Հաղորդվում է, որ այս պահին առնվազն վեց մարդ է փրկվել: Փլուզման պատճառները չեն նշվել: