Չենք համարում, որ պարտվել ենք, այլ մեզնից գողացել են մեր հաղթանակը. Վահե Հակոբյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը համոզված է՝ ամբողջությամբ պատկերն այլ կլիներ, եթե իշխանության կողմից այդչափ ընտրախախտումներ չլինեին:
«Նախ խորհրդարան կարող էր հայտնվել ոչ թե 3, այլ 5 կուսակցություն, մանդատների այլ բաշխում կլիներ, չէր կարող ունենար մեծամասնություն, չէր կարող ձևավորել իշխանություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ի. Սաղաթելյանը:
Նա նշեց՝ այնպես չէ, որ քվե չունի իշխանությունը, բայց 53 տոկոս՝ անհնար է, քանի որ ընտրարշավի ժամանակ ակնհայտ էր, որ իրենք չէին կարողանում բազմամարդ հանրահավաքներ անել մարզերում, նրանց մշտապես քաղաքացիներ էին ուղեկցում՝ ապահովելու բազմամարդ հավաքների տպավորություն:
«Չի կարող երկիրն աղետի հասցրած, երկիր կորցրած իշխանությունը շարունակի գոյատևել: Դա հնարավոր չէ, ինչ ուզում է լինի, մեկ է՝ այս իշխանությունը կյանք չունի, ժամանակավոր է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
Ասուլիսին ներկա «Հայաստան» դաշինքի առաջնորդներից «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն ասաց, որ ընտրություններից առաջ կառավարությունը Սյունիքի զարգացման հիմնադրամ էր ուղղել աննխադեպ չափի գումար՝ կես միլիարդ դրամ, որն այսօր չկա, այդ հիմնադրամը դատարկ է:
Ըստ նրա, կան Սյունիքում համայքների ղեկավարներ, որոնք ստացել են պարգևավճարներ, սոցիալական օգնություն, նպաստներ այդ հիմնադրամից:
«Ակնայտ է, որ Սյունիքի գործող մարզպետն իր ողջ ազգուտակին գումար է բաժանել»,- ասաց Վահե Հակոբյանը:
Իշխան Սաղաթելյանն առաջարկեց ուսումնասիրել անցած կամ 2019 թ. մայիս 15-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մարզպետարանների սոցիալական օգնության ֆոնդերը, և պարզ կդառնա, թե որքան հատկացում է արվել նախորդ տարիներին և այս տարիներին. «Կտեսնեք պետական միջոցներով կաշառք բաժանելու բազմաթիվ դեպքեր ու համեմատեք նաև գումարի չափը: Ամեն ինչ պարզ կլինի արդարությունից խոսող իշխանության կամ իշխանության կազմակերպության ընտրության որակի մասին»:
Վահե Հակոբյանն ասաց, որ պատգամավորական մանդատները վերցնելու վերաբերյալ որոշում կկայացնեն ՍԴ որոշումից հետո:
«Մենք մանդատները դիտարկում ենք որպես լրացուցիչ գործիքակազմ, որով պայքարելու ենք այս բռնապետության դեմ։ Փաստենք, որ սա բռնապետություն է, և կարճ ժամանակ հետո դառնալու ենք Հյուսիսային Կորեայի նման ինչ-որ երկիր։ Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան
- Այս իշխանության դեմ փողոցային պայքարը շարունակվելու է. Իշխան Սաղաթելյան
- Հայաստանում հստակ շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը. Սաղաթելյան
- Վահե Հակոբյան. Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական տեռոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին