«Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում»
Ինչու՞ է Հայաստանում պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Այս հարցը բարձրացրել է ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Նազարյանը:
«Էսպես տուրիզմ չեն զարգացնում։ Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում, շուրջը աղտոտում են ու ԱՆՎՃԱՐ պատվաստվելուց հետո հեռանում։ Սա պետությու՞ն է, թե՞ բարեգործական կազմակերպություն։
Այլ պետություն կանի՞ այսպես։ Ինչու՞ է պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Կասեք՝ պատվաստանյութի ժամկետը քիչ է։ Հետո ի՞նչ։ Օտարերկրացիներին պատվաստեք վճարովի, պարտադիր Հայաստանում մի քանի օր մնալուց հետո։ Էդ ինչու՞ ֆայմել եք օտարերկրացիների պատվաստումները կենտրոնացնել Հյուսիսայինում և բոլոր մոլերի մոտ՝ մեգա, Երևան, ռոսիա..., բայց չեք ֆայմել ստիպել նրանց օգտվել հայաստանյան հյուրանոցներից, գումար ծախսել Հայաստանում։
Երկու օրում Հայաստան մտավ, պատվաստվեց և դուրս եկավ 10000֊ից ավելի պարսիկ։ Ուղեղ ունե՞ք»,- գրել է նա:
Panorama.am-ի լուսանկարներն արվան են այսօր՝ հուլիսի 13-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մուրադյան․ Բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումներն ընթանում են 30 անգամ ավելի արագ
- Պատվաստումը դառնում է պարտադիր՝ Ֆրանսիայում, Բրիտանիայում, Հունաստանում
- Դելտա շտամի պատճառով Pfizer-ը ցանկանում է COVID-19 պատվաստանյութի երրորդ չափաբաժին կիրառել
- Ախալցիխեի կլինիկայի պատվաստումից հետո մահացած բուժքրոջ գործով երկու աշխատակից է ազատվել աշխատանքից
- Պատվաստվիր կամ դիմում գրիր. Արայիկ Հարությունյանն է պահանջում
- Հայաստանում իրականացվել է 97 711 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
- Մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից․ ԱՆ-ն պատասխանել է Մարկ Գրիգորյանին
- Տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս. էկոնոմիկայի նախարար