«Հրապարակ». Իշխանական պատժիչ մեքենային չհաջողվեց վարկաբեկել ընդդիմադիրներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգայինով ընտրություններին մասնակցած ՀՀԿ-ական հայտնի դեմքերը, որոնք 2017-ին մեկ ձայնը 5-10 հազար դրամով առնում էին, այս անգամ խուսափել են անգամ նախընտրական խոստումներ տալուց, որ քրեական գործեր հարուցելու հիմքեր չտան։ Իշխանական պատժիչ մեքենան, որը լծվել էր ընդդիմությանը հետևելուն, որ մի քանի նման դեպք բացահայտեն և վարկաբեկեն ընդդիմադիրներին, ընդամենը մի քանի էպիզոդիկ դեպք «հայտնաբերեց», որոնք բավականին կասկածելի են կամ էլ առավելագույնը՝ ներքևից բխող նախաձեռնություններ, որոնց թելերը «վերև» չեն հասնում։
Մի դեպքն առնչվում է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որը միամտություն էր ունեցել ուղիղ հեռախոսակապով խոսել պատասխանատուներից մեկի հետ։ Իբրև թե փորձել է ակնարկներով բան հասկացնել, ասել է՝ «բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ»։ Անգամ ամենաբթամիտ օպերատիվ աշխատողն այս արտահայտությունը կվերագրեր ընտրակաշառքին, և սրա հիման վրա էլ հետևել են և «դեպքի վայրում» բռնել Խլղաթյանին ու ևս մեկ անձի։ Սակայն, ըստ իրավաբանների, գործի ապացույցները բավարար չեն՝ հնարավոր չէ հայտնաբերված գումարն ընտրակաշառք դիտել, քանի որ այն հանձնելու պահին չեն առգրավել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: