ՍԴ-ում առաջին անգամ արձանագրվեց ընտրախախտման փաստը․ Հայրապետյան
«Առաջին անգամ Սահմանադրական դատարանում ընտրական վեճերի ընթացքում արձանագրվեց ընտրախախատման փաստը, այսինքն՝ ընդունվեց իրավասու մարմնի կողմից, որ ընտրախախտում է տեղի ունեցել»,- ՍԴ-ում լրագրողներին ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։
Ըստ նրա, սա էական ազդեցություն պետք է ունենա ՍԴ-ի կողմից ապագայում կայացվելիք որոշման վրա:
«Ընտրական վեճերի մասով ՍԴ այս նիստերն աննախադեպ են, որովհետև ընտրության արդյունքների վիճարկման մասով երբեք այսչափ դիմումատուներ չեն եղել և նաև այս չափի փաստարկված տվյալներ չեն եղել, որոնք ներկայացվել են»,- ասաց նա։
Ռ. Հայրապետյանի խոսքով, այստեղ ոչ միայն կոնկրետ ընտրախախտումներ են քննության առարկա դարձել, այլ այնպիսի գլոբալ հարցեր, որոնք ընտրության ելքի վրա ակնհայտ ազդեցություն կարող են ունենալ:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվե՞ր պահել իշխանությունը, եթե չլինեին այսչափ ընտրակեղծիքներ, իրավաբանը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ»:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը վարչապետ չի ընտրվել ժողովրդի կողմից. Վարդևանյան
- ԿԸՀ-ն գործում է պատշաճ. Դավիթ Հարությունյան
- Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան
- Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել. Արա Զոհրաբյանը՝ Բադասյանին
- Սյունիքի մարզում եղել են և' քաղաքացիական հագուստով, և' ոչ քաղաքացիական հագուստով ոստիկաններ․ Վարդևանյան
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ դատախազությունն այդ հարցով չգիտի,թե ում լիազորությունների տիրությում է․ Արա Զոհրաբյան
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Երբ ղժղժղանը ջախջախում էր ՍԴ-ն, ինչու՞ ձեր ողջ ուժերով չպաշտպանեցիք նրան․ Ավետիք Իշխանյան
- Եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում. Վարդևանյանը՝ դատախազին
- Վստահության ճգնաժամը չի հաղթահարվել, գնալով ավելի վատթարացել է մեր վիճակը. Արա Զոհրաբյան
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան