«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրվել է հեղինակավոր կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima't՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխես կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում ` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում՝ ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:
Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:
Ֆիլմն ընդգրկվել է նաև իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից - հոկտեմբերի 3-ը:
Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի այդ, այս միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ:
Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ֆիլմի նկարիչ՝ Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչունային օպերատոր՝ Տիգրան Կուզիկյան։
Հարակից հրապարակումներ`
- «Կաֆկայի երազը» ընդգրկվել է Հելսինկիիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում
- «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընտրվել է լատվիական փառատոնի մրցութային ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին