Իտալիայում վարորդը այրվող ավտոբուսից փրկել է 25 երեխայի
Երեքշաբթի օրը երեխաներ տեղափոխող ավտոբուսը հրդեհվել է Իտալիայի հյուսիսում գտնվող թունելում, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, հայտնել են հրշեջ ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել Լեկկո նահանգում՝ Կոմո լճի ափին:
Ինչպես նշում է «Corriere della Sera» թերթը, վարորդին հաջողվել է բոլոր 25 երեխաներին էլ դուրս բերել ավտոբուսի խցիկից, ինչից հետո մեքենան ամբողջությամբ բռնկվել է։ Նշվում է, որ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էը ամառային ճամբար:
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը տեղի է ունեցել անվադողի պայթյունի պատճառով: Չնայած խուճապային իրավիճակին, դեպքի մասնակիցներից ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր ժամանած բժիշկներն օգնություն են ցույց տվել երեք մեքենաների վարորդներին, որոնք գնում էին ավտոբուսի հետևից։ Նրանք ստացել են թեթև թունավորում։
Ըստ աղբյուրի, թունելում հրդեհը մարելու համար հրշեջների 5 թիմ է ներգրավվել։ Դեպքի վայրից ստացված լուսանկարներում երևում է, որ ավտոբուսն այրվել է մինչև մետաղյա կմախքը, իսկ դրա շուրջ ասֆալտը ծածկված է հրդեհային փրփուրի մեծ շերտով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները