Բակո Սահակյան. Էկոզբոսաշրջության զարգացման համար Արցախն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները
Էկոզբոսաշրջության զարգացման համար Արցախն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը «Արցախի էկոգյուղ» նախագծի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ, ապա թվարկել այդ նախադրյալները՝ կուսական բնություն, չաղտոտված շրջակա միջավայր, հարուստ պատմամշակութային ժառանգություն, հյուրընկալ ժողովուրդ, հասարակական անվտանգության բարձր մակարդակ:
Արցախի նախագահն իր խոսքում կարևորել է այս ծրագրի նշանակությունը մեր հանրապետության և նրա տնտեսության համար:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Ռուբեն Վարդանյանին, ով հանդիսանում է «Արցախի էկոգյուղ» նախագծի գլխավոր հեղինակը, ընդգծելով, որ նրա մասնակցությունն այս ծրագրին լուրջ նախադրյալներ է ստեղծում այն հաջողությամբ իրականացնելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր արտերկրից և Հայաստանից, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում