«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ է անելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ կլինեն։ Դրան ձեռնամուխ է լինելու նորընտիր նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը երեկ նշանակվել է այդ պաշտոնին՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին քննարկվում է Գրիգորյանին Զինվորական դատախազությունում պաշտոն տալու հարցը։
Նա ՔԿ էր եկել բանակից, կրկին կվերադառնա, իսկ մինչ այդ Քյարամյանը կադրային փոփոխություններ կանի, և վարչությունների ներսում աշխատակիցների մեծ մասը շունչները պահած սպասում են իրենց ճակատագրին։ Տեղեկացնենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Քյարամյանը մտադիր է վարչությյունների ներսում փոփոխություններ անել և տեղակալների կամ օգնականների պաշտոններում նշանակել իր վստահելի մարդկանց։
Հավելենք, որ սա Արգիշտի Քյարամյանի տասներորդ պաշտոնն է այս ընթացքում. 2018 թվականից հասցրել է պաշտոններ զբաղեցնել ՊԵԿ-ում, ՊՎԾ-ում, մեկ օրով՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ տնօրենի տեղակալ, տնօրեն, հիմա էլ՝ Քննչական կոմիտեի նախագահ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան