«Բայդեն, շնորհակալություն զենքի համար». Ո՞վ է աջակցում թալիբներին Աֆղանստանում
Թալիբների պնդմամբ՝ պաշտոնական Քաբուլը վերահսկում է միայն վարչական կենտրոնները, իսկ գյուղերում՝ այսպես կոչված էմիրության իշխանությունը: Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կառավարությունը մնացել է միայնակ զինված հակառակորդի հետ, ճիշտ այնպես, ինչպես 32 տարի առաջ, երբ Աֆղանստանը լքեց խորհրդային բանակի սահմանափակ կազմը։Կրկնվո՞ւմ է արդյոք պատմությունը, և ինչպիսի՞ վնասվածներ է հասցրել պատերազմը։
Ներկայացնում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալության ռեպորտաժը։
Մանկությունը և պատանեկությունը իննսունականներին
Քաբուլացիները միմյանց նկար են ուղարկում, որում Ջո Բայդենը կրքոտ համբուրվում է թալիբների դաշտային հրամանատար, մուլլա Աբդուլահ Գանի Բարադարի հետ։ Նույնությամբ՝ Լեոնիդ Բրեժնևի համբույրը Էրիկ Հոնիկերի հետ։ Մայրաքաղաքի բնակիչները զվարճալի համարում են այն փաստը, որ ամերիկացի առաջնորդը, կարծես, դիտավորյալ զենք ու սարքավորումներ է թողել մոջահեդներին:
Թալիբների ռազմական հաջողությունները բնակչության շրջանում խառը զգացմունքներ են առաջացնում։ Այն փաստը, որ նրանք հաղթեցին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կրկին դուրս մղեցին օկուպանտներին՝ազգային հպարտության տպավորություն է թողնում, սակայն շատերն են հիշում, թե ինչ կարգուկանոն են հաստատել «աշակերտներ»-ը («Թալիբանը» իրենց էմիրությունում:
«Նրանք հավանաբար ասում են, որ շնորհակալ են Բայդենին զենքի համար», - չարախոսում են քաբուլցիները:
Ամերիկացիները քսան տարի պայքարում էին թալիբների դեմ և իհարկե, չէին էլ պատրաստվում նրանց օգնել: Աֆղանստանի ներկայիս իշխանությունների հետ Վաշինգտոնի կողմնորոշումը չար կատակ է խաղացել՝ որպես իշխանության աղբյուրը նրանք տեսել են Միացյալ Նահանգներին, այլ ոչ թե սեփական ժողովրդին։ Եվ հիմա, դաշնակիցների հեռանալուց հետո, ռեժիմն օդում կախված է, քանի որ այն քիչ կողմնակիցներ ունի։ Այս մասին են խոսում տեղի քաղաքական գործիչները՝ երբեմն շշուկով, երբեմն բարձրաձայն։
Սամանդարը հեռախոսով ցույց է տալիս համբուրվող քաղաքական գործիչների մեմը, բայց հետո միանգամից լրջանում է: 1996-ին, երբ թալիբները առանց կռվի մտան Քաբուլ, նա նույնիսկ տասը տարեկան չկար: Հիշելով, այսպես կոչված, Աֆղանստանի իսլամական էմիրության մայրաքաղաքում իր մանկությունն ու պատանեկությունը՝ նա փորձում է անաչառ լինել. «Նրանց մոտ կարգուկանոն եղել է՝ առանց գողության: Այդպիսի բանի համար անմիջապես կտրում էին ձեռքերը»։
«Ընդհանրապես, դա սխալ է: Բռնել են մի մարդու, բայց գուցե նա անմեղ է։ Եվ այո, գողության համար անգամ մեղավորի ձեռքերը կտրելը վատ է»,- Սամանդարը կարճ դադար է տալիս, ընտրում է հարմար բառեր: Աֆղանները սովոր են հետևել իրենց լեզվին, քանի որ շուրջբոլորը խոսք տանող-բերող են։
Սակայն զրուցակիցը, կարծես թե, հազիվ է իրեն զսպում. «Նրանք ամեն ինչում միջամտում են։ Նրանք ջինսն արգելում էին կրել, պետք է հագնել ավանդական հագուստ, որն, ընդհանրապես, ոչ թե ավանդական է, այլ Պակիստանից բերված: Իսկ ես ջինսերով դեռահաս եմ եղել, որին մտրակով ծեծեցին»,- նա նորից դադար է տալիս՝ հավանաբար զղջալով ասածի համար և ավելացնում է. «Սա շատ ցավալի է և ամոթ։ Նրանք մարդուն ծեծում են հասարակության աչքի առաջ»:
Խորոված պատրաստող Խալիկը 1996-ին նույնպես փոքրիկ տղա էր: Երն նրա հորը սպանեցին, 7 տարեկան տղան դարձավ ընտանիքի գլուխը:
«Այդ ժամանակից ի վեր ես պատասխանատու եմ բոլորի համար: Հիմա թալիբները կգան, ինչ-որ կերպ պետք է ապրենք», - Խալիկը գուշակություններ չի անում ապագայի մասին, այն միշտ խաբում է, հետո ավելացնում է. «Քսան տարի առաջ հիացած էի ամերիկացիներով, բայց հիմա նրանք այլևս չկան: Ավելի լավ կլիներ չգային»։ Այս խոսքերն ասելուց հետո նա հառաչում է ու ասում, որ ամեն ինչ ինքն իրենով կդասավորվեր: Քաղաքավարությունից ելնելով ՝ նա նշում է նաև սովետական զորքերի մասին։ ԽՍՀՄ-ը շատ բաներ կառուցեց Աֆղանստանում:
Երկար պատերազմի հերոսները
Քաբուլը ցանկապատների քաղաք է, բոլոր պաշտոնական շենքերը շրջապատված են դրանցով: Ամենուր հերոսների դիմանկարներ կան, հաճախ հանդիպողներից է Ահմադ Շահ Մասուդին: Նրա նկարը կհանդիպես նույնիսկ քաղցրավենիքների խանութում մուլտհերոսների տպագրությունների կողքին։ Վաճառողին, երբ կատակելով հարցնում ես, թե ով է ավելի լավր Աֆղանստանի տղաներից` Մասուդը, թե Սփայդերմանը, շատ լուրջ պատասխանում է,- «Նրանք դիտում են մուլտֆիլմեր, բայց, միևնույն է Մասուդը։ Երկրում պատերազմ է, իսկ նա հերոս է»։
Մասուդը «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցության հրամանատարն էր, որը հիմնադրել էր մեկ այլ լեգենդար քաղաքական գործիչ՝ Բուրհանուդդին Ռաբբանին: Ռաբբանին Աֆղանստանի նախագահն էր, իսկ ավելի ուշ (1996-ից 2001 թթ-ին) գլխավորեց Հյուսիսային դաշինքը, որը կռվեց թալիբների դեմ: 2011-ին նա սպանվեց մահապարտ ահաբեկչի կողմից: Բուրհանուդինի որդին՝ Սալահուդդին Ռաբանին, ծառայում էր որպես Ներքին գործերի նախարար, իսկ այժմ ղեկավարում է իր հոր ստեղծած՝ «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցությունը:
Սալահուդդին Ռաբանին չի հավատում, որ երկիրը վերադարձել է 1990-ականներ:
«Միջազգային հանրությունը Աֆղանստանի ժողովրդի կողմն է: Ինչ վերաբերում է թալիբներին, նրանք շատ բան են հռչակում, բայց հարցն այն է, որ ժողովուրդը չի ընդունի իր համակարգը, կրոնի այս մեկնաբանությունը: Մյուս կողմից՝ պետք է լինի ներառական կառավարություն՝ տարբեր համայնքների ներկայացուցիչներով: Աֆղանստանը բազմազգ երկիր է, և այդ բազմազանությունը մեր ուժն է», - շեշտում է զրուցակիցը:
Նա նաև նշում է, որ Աֆղանստանի հարցը չունի ռազմական լուծում, միևնույն է, պետք է համաձայնության գալ։ Թալիբները դա շատ լավ դա գիտակցում են։
Արդեն հրաժեշտ տալով՝ Ռաբբանին հարցնում է. «Դուք եղե՞լ եք Բագրամում: Նրանք իսկապե՞ս փախել են»: Պատասխանը լսելուց հետո նա մեկնեց իր ձեռքը. «Միևնույն է, սովետական զորքերը, չնայած նրան, որ պարտվել են այդ պատերազմում, բայց արժանապատիվ են հեռացել»: Կարծես թե, սա այն դեպքը չէ, երբ պատմությունը կրկնվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան