Լուկաշենկո․ Բելառուսը կդիմանա արևմտյան պատժամիջոցներին
Բելառուսը կդիմանա իր դեմ արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին, ինչպես նաև աշխարհում ընդհանուր տնտեսական իրավիճակին։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը։ Այս մասին գրում է Ria-ն։
«Սրա շնորհիվ, որ մենք չխզեցինք այս կապերը (Ռուսաստանի հետ - խմբ.), մեզ հաջողվում է ինչ-որ կերպ բարձրանալ տնտեսություն այս շատ դժվար ժամանակաշրջանում»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն, խոսելով գնաճի մասին, ասել է, որ բոլոր երկրները ենթարկվում են այդ ազդեցության, նույնիսկ Չինաստանում գնաճն աննախադեպ է։
Նա հավելել է, որ Բելառուսը կկատարի Ռուսաստանի կողմից տրամադրված վարկերի պարտավորությունները: