Ադամյանցիները հյուրախաղերով Ջավախքում են
Մեկնարկել են Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Ջավախքում: Հուլիսի 12-ին դերասանախումբը հանդիպել է Հեշտիայի հանդիսատեսին` բացօթյա համերգի շրջանակում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն «Ալիքի» հետ զրույցում ասել է, որ թատրոնի գերխնդիրը հայաշատ գյուղերում մշտապես ներկա լինելն է, քանի որ Թիֆլիսի հայկական թատրոնը պետք է պահվի` ելնելով Ջավախքի հանդիսատեսից. «Թիֆլիսի հայկական թատրոնը միայն Թիֆլիսի հանդիսատեսի համար չէ: Դրա համար ենք այս տարբերակն ընտրել: Քանի որ դահլիճում խաղալ թույլ չի տրվում, բացօթյա ենք ներկայանում` ուրախ զվարճալի ծրագրով: Հետագայում, երբ այս հիվանդությունն անցնի, հաճախ ենք գալու, որ հանդիսատեսը թատրոնի կարոտ չլինի»:
Բայանդուրյանն ասել է, որ կանոնավոր խաղացանկի անցնելուց հետո Թբիլիսիի հայկական դրամատիկականը Ջավախքում տարեկան 12 ներկայացում է խաղալու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները