Երևանի Հանրապետության 46 հասցեի շենքի քանդման թույլտվությունը չի տրվել. Սեդոյան
Երևանի Հանրապետության 46 հասցեի շենքի քանդման թույլտվությունը քաղաքապետարանը չի տվել: Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը:
Նա նշեց, որ Հանրապետության 46-ին առնչվող որոշ հասցեների հետ կապված դեռ 2008 թվականին թույլտվություններ եղել են, բայց չի կարող կարծիք տրամադրել՝ դրանք հուշարձանին որևէ կից շինություննե՞ր են, թե՞ ավտոտնակներ:
«Ըստ քանդման թույլտվությունների, բակային հատվածներում ավտոտնակներ են, որոշակի հատվածամասեր, բայց բուն հուշարձան շենքի վերաբերյալ նման տեղեկատվություն այս պահին չունեն»,- ասաց Սեդոյանը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նշեց. «Արձանագրենք, որ քանդման թույլտվություն չկա, և եթե կառուցապատողը քանդման աշխատանքներ սկսի, խնդրում եմ՝ մեր նոր պարեկային ծխառայությունն ուշադիր լինի և թույլ չտա առանց թույլտվության քանդման աշխատանքներ կատարվեն»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամները Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի մոտ էին հավաքվել՝ փորձելով պարզել, թե ինչ ճակատագրի է արժանանալու պետության կողմից պահպանվող հուշարձանը, քանի որ լուրեր են սկսել շրջանառվել, թե հուշարձան-շենքն ապամոնտաժելու թույլտվություն է տրվել, թողնվելու է միայն ֆասադը:
19-րդ դարի շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն դիմել է ԿԳՄՍՆ-ին ու քաղաքապետարանին
- Քաղաքացիներն ահազանգում են՝ Հանրապետության 46-ի հուշարձան-շենքը ապամոնտաժելու թույլտվություն է տրվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները