Գյուլենի խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է 143 մարդ
2016թ. անհաջող հեղաշրջման հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 143 կասկածյալների:
Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի զինված ուժերում Գյուլենի խմբավորման 229 գործակալներին բերման ենթարկելու մասին Իզմիրի դատախազության դատավճռի համաձայն, անվտանգության ուժերը 47 նահանգներում միաժամանակ իրականացրած գործողության ընթացքում ձերբակալել են նրանցից 143-ին, իսկ մյուս ամբաստանյալներին բերման ենթարկելու գործողությունները շարունակվում են: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նշվում է, որ այս գործով 57 ամբաստանյալներ ժամկետային զինծառայողներ են, իսկ մնացածը՝ զինված ուժերի պաշտոնանկ ուժեր են:
Այս գործով մեղադրանքները ներառում են հանրային հեռախոսների և գաղտնի խոսակցական ծրագրի օգտագործումը, որը կոչվում է «Բայլուկ», և Թուրքիայի զինված ուժերում Ֆետո խմբավորումը վերականգնելու մասին համաձայնությունը:
Գյուլենի խմբավորմանն անդամակցելու կամ խմբի հետ առնչվելու մեղադրանքով ընթացիկ տարում ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ, այդ թվում աշխատողներ, թոշակառուներ և աշխատանքից ազատվածներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան