Ադրբեջանական աղբյուրները իմպերատիվ հայտարարում են, որ կարող են անարգել վերցնել տարածքները. Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Սենսացիոն երևույթների պակաս չկա, ընդ որում, տաղտկալի ու արհեստական, անհետաքրքիր, օրինակ՝ ոչինչ չորոշող կադրային տեղաշարժերի վերաբերյալ հարցերի կողքին կան այնպիսիք, որ, իրոք, գերկարևոր են, ասենք՝ ՍԴ֊ում քննարկումները, անասելի չափերի հասած ծառայամտությունն իր անթույլատրելի դրսևորումներով, անհասկանալի գնային խաղերը և այլն։
Սակայն ցավալին այն է, որ ոչ միայն այդ, այլև երրորդական «իրադարձությունները» ունակ եղան մոռացնել տալու գերխնդիրը, հարցերի հարցը՝ ադրբեջանցին մեր տարածքում է և բացահայտ հայտարարում է, որ կամենում է, որպեսզի կամավոր հանձնեն իբր թե իրեն օրինական պատկանող տարածքներ, և որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ քարտեզներ են դրել շրջանառության մեջ։ Դե կարևորը «խաղաղություն» լինի ու խոստացված «ապագան»։
Ադրբեջանական աղբյուրները իմպերատիվ հայտարարում են, որ կարող են անարգել վերցնել տարածքները, սակայն կամենում են, որ դա տեղի ունենա «խաղաղ ու փոխշահավետ բանակցությունների» միջոցով։ Գործնականում այդպես են կամենում, որովետև չեն ուզում միջազգային կառույցների կողմից ավելորդ ուշադրության արժանանալ, թեպետ՝ դրան էլ են պատրաստ։ Մենք ինչի՞ ենք պատրաստ, մամուլն է անգամ հոգնել այդ հարցի լուսաբանումից, արդեն հետաքրքի՞ր չէ ...»:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Հունաստանի դեսպանը միացել է ԼՂ ադրբեջանական քարոզչական շրջագայությանը՝ չնայած Ադրբեջանի բռնապետի կողմից Միջերկրականում Թուրքիային աջակցությանը․ Greek City Times
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ. Էլբակյան
- Գևորգ Դանիելյան. Մեր հանրության ստվար հատվածին իրական կյանքից լրիվ կտրած ուժերը դեռ ճաշակելու են իրենց եփած ճաշը
- ՌԴ-ն չի կարծում՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կապված է ԼՂ կարգավորման հետ․ Զախարովա
- Իրենց թվում է՝ եկել է բաղձալի պահը, սակայն սխալվում են, չենք թողնի, ինչքան էլ շատ լինեն թուրքական ծրագրով ուղղորդված ճնշումները. Դանիելյան
- Ափսոս է մեր Երկիրը, մենք չպետք է կեղծավոր, երկերեսանի ժպտերեսիկներին տուրք տանք․ Գ․ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան