Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին. Դավիթ Հարությունյան
«Այն, որ վարչապետը նշանակվում է իշխող ուժից, որը նախատեսված է նաև Սահմանդրությամբ, իր էությամբ չի փոխում վարչապետի ինստիտուտի դերը մեր սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վարչապետի պաշտոնավարաման շարունակականության սահմանադրականության վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ:
Դ. Հարությունյանը վստահեցրեց, որ երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին, որ ԱԺ-ն պետք է դադարեցնի իր լիազորությունները, որովհետև արհեստականորեն մեկ անձ, մանիպուլյացիայի ենթարկելով խորհրդարանական մեծամասնությանը, հրաժարական է տալիս, մարդ չի ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում կամ համոզում է:
«Սահմանադրի տրամաբանությունն ամենևին շաղկապված չէր վարչապետի հրաժարականի ինստիտուտի այլ նպատակներով օգտագործելու համար: Իսկ վարչապետը հրաժարական է տալիս, որպես կանոն, օրինակ, իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի ինչ-որ կորուստ, երկրի ներսում տեղի է ունենում այնպիսի երևույթ, որը խոսում է այն մասին, որ այս անձը այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը: Այսինքն հրաժարական տալու ինստիտուտը բառացի էլ նույնն է նշանակում՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից:
Իսկ ֆոկուսներով՝ այդ պարագայում հրաժարավեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի, շարունակում եմ ԺՊ, բացարձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»,- ասաց նա:
Դ. Հարությունյանի կարծիքով, այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, ակներև է, բազմաթիվ են օրինակներ նաև նույն մոդելի այլ երկրներում:
«Գրեթե հնարավոր չէ գտնել երկիր, կամ 1-2 երկիր, որտեղ հակառակ մոդելն է, երբ վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել:
Մեկ անգամ ևս ուզում եմ սահմանազատել՝ խոսքը չի վերաբերում, երբ վարչապետը կառավարության կազմի մեջ հրաժարական տվեց, բայց երբ վարչապետը հրաժարական է տալիս, վարչապետը լքում է այդ պաշտոնը և փոխվարչապետների ինստիտուտը շատ հաճախ ամրագրված է հենց Սահմանադրությամբ նաև այդ պատճառով»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել. Արա Զոհրաբյանը՝ Բադասյանին
- Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր. Արամ Վարդևանյան
- Ձայնագրությունից հետո մոտ 20 օր պահվել է ոստիկանությունում․ ՍԴ-ը քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը
- Եկեք հասկանանք, թե՝ «դրանց սաղին բռնելու ենք, շինենք»-ը ի՞նչ է ենթադրում. Վարդևանյանը՝ դատախազին
- Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը Փաշինյանի հայտարարությանը. ՍԴ դատավոր Խունդկարյանը՝ Մուկուչյանին
- Ընտրական գործընթացում խախտումների հետ կապված արդեն կան փաստեր և դա արձանագրված է. Վարդևանյան
- ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. Օր 4-րդ
- Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
- Հոկտեմբերի 27-ը կապել այն իշխանության հետ, որն այդ պահին եղել է, ոչ միայն անմտություն է, այլ անբարոյականություն. Դավիթ Հարությունյան
- Վահե Գրիգորյանը, բացի ՍԴ նախագահի անօրինական գործողությունները պաշտպանելուց, որևէ այլ գործառույթ չի իրականացնում. Ղազարյան
- Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Բարձր դատարանը կընտրի երկրորդ ճանապարհը
- Քաղաքագիտության մեջ սա անվանվում է ոչ այլ ինչ, քան դիկտատուրա. Հարությունյան
- Փաշինյանի վարքագիծը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության, վրեժխնդրության տարրեր. Դավիթ Հարությունյան
- Պնդում ենք՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին. «Հայոց հայրենիք»-ը՝ ՍԴ-ում
- Նման ծավալի ատելության խոսք վարչապետի պաշտոնից հանդես եկող անձի կողմից երբեք չի եղել . Արամ Վարդևանյան