Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. ՊԵԿ-ն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները
Ժամեր առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որով տեղեկացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է:
«Իրավիճակը ավելի լուրջ է պղնձի խտանյութի արտահանման մասով, որը դեռևս բարձված է 75 երկաթուղային վագոններում և սպասում է մաքսային մարմինների ձգձգվող թույլտվությանը։ Ընդ որում, ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը կատարել է օրենքի բոլոր պահանջները և վճարումները, սակայն մինչ այժմ արտադրանքի արտահանումը ՊԵԿ-ի կողմից կամայականորեն չի թույլատրվում։
Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործողություններում, ըստ հայտարարության, պարունակվում են հանցագործության հատկանիշներ, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
Գաղտնիք չէ, որ հանքագործական արտադրանքի արտահանումը բավականին մեծ կշիռ ունի ՀՀ արտահանման կառուցվածքում և ուղղակիորեն պայմանավորում է արտարժույթի ներհոսքը հանրապետություն և նպաստում ազգային արժույթի կայունությանը։
Ըստ մեր կողմից պարզված տվյալների՝ կոմբինատի արտահանման կշիռը ՀՀ ընդհանուր արտահանման մեջ վերջին տարիներին կազմում է մոտ 20 տոկոս, իսկ ՀՀ մուտք գործող արտարժույթի տեսանկյունից՝ մոտ 9 տոկոս»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», երևի Սև լճի հետ էին շփոթել.Հակոբյան
- ԶՊԿ-ն Փաշինյանի հայտարարությունները որակում է միջազգային պայմանագրերի խախտում, սեփականությունից զրկելու սպառնալիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան