Լուկաշենկոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ հանդիպելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երեքշաբթի, մայիսի 13-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա երկու երկրների ղեկավարների աշխատանքային հանդիպում:
Վերջին անգամ Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են մայիսի 28-ին Սոչիում, քննարկել երկու երկրների գործընկերությունը` առևտրի և տնտեսության, էներգետիկայի և մշակութային և հումանիտար ոլորտներում: Բանակցությունները տևել էին ավելի քան հինգ ժամ:
Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահը առցանց ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի համապարփակ օգնություն տրամադրել Բելառուսին: Պուտինը նաև նշել է, որ Բելառուսը ոչ միայն լավ հարևան է Ռուսաստանի համար, այլ նաև նրա ամենամոտ դաշնակիցն է: