Տոկիոն՝ օլիմպիական խաղերի ամենապատրաստված մայրաքաղաքը
Տոկիոյում գտնվող միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հանդիպել է խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյի հետ: Բախը Տոկիոն համարել է խաղերի պատմության ամենապատրաստված քաղաքը, գրում է ՀԱՕԿ-ը։
«Դուք լիովին կարող եք գոհ լինել կատարված աշխատանքից: Հաշված օրեր են մնացել խաղերի մեկնարկին, ինչը նշանակում է, որ դեռ կարելի է անհրաժեշտ գործեր կատարել: Խնդիրը լիովին լուծված կհամարվի ավարտից հետո»,- ասել է ՄՕԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ հիմնական նպատակը խաղերի հուսալի և անվտանգ անցկացումն է:
Կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն էլ անդրադառնալով խաղերին, նշել է.
«Տոկիոյի օլիմպիական խաղերը համաճարակի պայմաններում յուրատեսակ օրինակ կհանդիսանա: Բանն այն է, որ համաշխարհային սպորտի գլխավոր ստուգատեսը համավարակի պայմաններում անցկացվող առաջին օլիմպիական խաղերը կլինեն:
Հնարավոր է, որ ապագայում նույնպես նման իրավիճակում մրցումներ անցկացվեն, որովհետև Տոկիոյի օրինակն արդեն կա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան