«Ժողովուրդ». Չկա ԱԳ նարարարություն, լուռ է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը. Ադրբեջանն ինչ ուզում անում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, Հայաստանում չկա Արտաքին գործերի նախարարություն, անգամ մամուլի խոսնակ, որ արձագանքի այդ իրադարձություններին։ Նկատենք, որ ամեն դեպքում Շուշի չեն այցելել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները, փոխարենը Շուշի այցելած դեսպանների թվում էին ՀԱՊԿ անդամ երեք պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի և Բելառուսի դեսպանները, ինչպես նաև Ավստրիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, իսկ այցը կրում էր ճանաչողական բնույթ։ Ուշագրավ է, որ Շուշի հրաժարվել էր այցելել նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Ադրբեջանցիներին, սակայն, առավել զայրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք դեսպանների մերժումը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարարն առաջարկել է պատժել այդ դիվանագետներին և նրանց չհրավիրել որևէ այլ միջոցառման, քանի դեռ նրանք չեն այցելել Շուշի։ Ավելին՝ նա առաջարկել է պաշտոնապես հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ընդհանրապես: Այսինքն՝ այն երկրների դեսպանները, որոնք զլացել են կատարել ազերիների քմահաճույքները, այդ երկրում խոսում են նրանց պատժելու մասին: Իսկ Հայաստանում երկու օր է՝ փաստացի չկա ՀՀ արտաքին գործերի նախարարություն, չկա պաշտոնական բողոքի նոտա՝ արված Շուշի գնացած երկրների ներկայացուցիչներին: Ձկան նման լուռ է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ինչը խոսում է անիշխանության մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան