Ալիևը կրկին անցել է սպառնալիքների․ «Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է ու մենք վերադառնալու ենք այնտեղ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է»։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
Ալիևն ասել է նաև, որ հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի ստեղծման մասին, որն ընդգրկում է Ղարաբաղի բոլոր շրջանները:
«Ստեղծվել է նաև Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը: Հիմա սրա պատճառով Հայաստանում հիստերիա է տիրում: Դրա կարիքը չկա, քանի որ Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է։ Ինչպես նաև Արևմտյան Զանգեզուրը: Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Թող պատմական փաստաթղթեր բացեն, քարտեզներ և նայեն, երբ Սովետական կառավարությունը Զանգեզուրը վերցրեց Ադրբեջանից և հանձնեց Հայաստանին: Դա 101 տարի առաջ էր: Մենք ճշմարտությունն ենք ասում, ամբողջ Զանգեզուրը` արևելյան և արևմտյան, մեր հողերն են: Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: (...) Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է: Ես ասացի, որ մենք կվերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ 10 տարի առաջ: Սա մեր նախնիների երկիրն է, մենք պետք է վերադառնանք այնտեղ, և կվերադառնանք: Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա», - ասել է Ալիևը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան