Թե՞ սպասում եք , որ այդ մասին առաջինը հայտարարի ձեր կումիրը․ Ավետիք Իշխանյան
Հայ «առաջադեմ» հասարակությունը զայրացած է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և հավելում․
«Իսկապե՞ս զարմացած և զայրացած ե՞ք։ Ոչ, դուք ձևեր եք թափում, դուք հայրենիք չունեք։ Դուք տարիներով քարոզչություն էիք տանում, որ Արցախը Հայաստան չէ, որ այն ձեզ խանգարում է «լավ ապրելու» և ադրբեջանցիների հետ քիրվայություն անելու համար։ Դուք ծափահարություններով ընդունեցիք Արցախի անկումը, հիացաք այն հանձնողի խոսքերով՝ «Շուշին դժգույն քաղաք էր», «Շուշին ադրբեջանական քաղաք է»։
Դուք չըմբոստացաք նաև երբ ձեր իսկ օժանդակությամբ Արցախը թշնամուն նվիրած անձը հայտարարեց, որ Հայաստանը վերահսկում է բուն ադրբեջանական տարածքներ։ Հայաստանի Հանրապետության տարածքներ ներխուժած թշնամուն, դուք ընդունեցիք, հայտարարելով, որ նրանք եկել են իրենց տները։
Դուք շարունակում եք աջակցել Սյունիքի հանձմանը նույնպես։ Ադրբեջանի նախագահը իրականացնում է թուրք-ադրբեջանական երազանք-նպատակը և ունենալով ձեզ նման դաշնակիցներ, հավատացած եղեք, որ այն կիրականացվի։ Այնպես որ , այ ողորմելիներ, ձևեր մի թափեք, այլ եղեք անկեղծ։ Եղեք անկեղծ և բարբաջեք, որ Ալիևը ճիշտ է ասում , Հայաստան չի եղել, այն պատմական Ադրբեջան է։ Թե՞ սպասում եք , որ այդ մասին առաջինը հայտարարի ձեր կումիրը, որից հետո դուք այն կհաստատեք ծափահարություններով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան