Բելառուսում ընթանում են զանգվածային խուզարկություններ իրավապաշտպանների մոտ
Բելառուսում ընթանում են զանգվածային խուզարկություններ իրավապաշտպան կազմակերպությունների գրասենյակներում և իրավապաշտպանների բնակարաններում: Այս մասին գրում է dw.com-ը։
Ըստ աղբյուրի, հանրապետությունում չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը չորեքշաբթի հաղորդել է, որ առավոտյան ժամը 7-ին անվտանգության ուժերը խուզարկել են կազմակերպության փաստաբան՝ Վլադիմիր Լաբկովիչին, իսկ ավելի ուշ՝ փոխնախագահ Վալենտին Ստեֆանովիչին:
Ստեֆանովիչի տան խուզարկությունն իրականացրել են Պետական վերահսկողական կոմիտեի ֆինանսական հետաքննության վարչության աշխատակիցները: Խուզարկության հրամանը՝ հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններ կազմակերպելու և հարկերից խուսափելու պատճառով է եղել։ Ստեֆանովիչից առգրավվել են ամբողջ սարքավորումները, իսկ խուզարկությունից հետո նրան ուժայինները տարել են:
Նշվում է նաև, որ Բելառուսի մայրաքաղաքում անվտանգության աշխատակիցները անսպասելի կերպով խուզարկություններ են իրականացրել իրավապաշտպան այլ կազմակերպություններում: Իրենց գրասենյակներում կատարված խուզարկությունների մասին են հայտնել են «Հանուն ազատության» շարժման առաջնորդ Յուրի Գուբարևիչը և «Անուններ» բարեգործական նախագծի հիմնադիր Կատերինա Սինյուկը: Վերջինիս պնդմամբ, մարդիկ եկել էին գրասենյակ՝ ներկայանալով որպես ֆինանսական ոստիկանություն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են