Թող գնան իրենց գործած մեղքերն ու հանցանքները քննեն, այդքան երեխայի տարել, սպանել են․ զոհվածի հայր
2020թ․ Արցախյան պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի հայրը՝ Ագարակի բնակիչ Արթուր Միրզոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովվմունքն է հայտնել՝ որդու մահվան մեղավորներն ազատության մեջ են, գործը «քնել» է քննչականում, այնինչ՝ Մխիթար Զաքարյանի հետևից են ընկել, կռվող տղա է, թուլացնում են Սյունիքը, կալանավորել են մի մարդու, որը պատերազմի ողջ ընթացքում անձնական միջոցներով ու կապերով դիրքերում հսկայական աշխատանքներ է կատարել։
«Ի՞նչ են ընկել հետևից, կեղտ են ման գալի՞ս, մուռ են պահե՞լ, մուռ են հանո՞ւմ։ Թող գնան իրենց գործած մեղքերն ու հանցանքները քննեն, այդքան երեխայի տարել, սպանել են, թող գնան իրենց դատավարությունը անեն։ Որդուս դասակի հրամանատարին դատի եմ տվել․ իրենց գործերը պահած՝ ընկել են ստից գործերի հետևից։ Ի՞նչ են ուզում էս տղերքից։ 44-օրյա պատերազմից վիրավորում ստացած հետ եկավ, ամեն ինչ պոստերի համար արել է, որ տղերքը ձյան ու անձրեւի տակ չմնան։ Նախկինում ոչ մի բան չի եղել, պոստերի վիճակն ահավոր էր։ Ես չգիտեմ՝ էդ տղուն խի՞ են բռնում, անտեղի կալանավորում»,- ասել է զոհվածի հայրը։
Միրզոյանը նշել է, որ 8 ամիս է՝ որդու մահվան հանգամանքը տվել է քննչական, բայց գործն առաջ չի գնում, մատը մատին չեն տալիս։ Իշխանություններին է դիմում՝ «թո՛ղ գնան՝ իրական հանցագործներին դատեն․ հազարավոր երեխաներ են սպանվել, մեկին չդատեցին»։
Ասում է՝ հիմա Սյունիքը անտերության մեջ է, ո՛չ տեր կա, ո՛չ տիրական։ «Զաքարյանը ընտիր ղեկավար էր, ի՞նչ են ուզում էդ տղուց։ Ամեն ինչ նորմալ գնում էր, խի՞, ուզում էին՝ ինչ հրամայեն, ինչ ասեն, իրենց ասածով լինի՞, տենց չի, ճիշտ ու սխալ կա, ամեն ինչ մենակ պաշտոնով չի։ Իմ տղեն անտեղի զոհվեց էդ ոչխարների պատճառով։ Մինչև հիմա գործերը քննչականում են, առաջ չի գնում, թող մեղավորներին դատեն, դասակի հրամանատարի պատճառով երեխաներ են զոհվել։ Կամանդիրը՝ Արտյոմ Առաքելյանը, դասակի հրամանատար Հայկ Գևորգյանը կռվի ժամանակ թողել են երեխեքին ու փախել։ Իրենց մեղքով տղես ու ընկերն անտեղի զոհվել են Շուշիի ճամփին։ Թող գնան, սրանց բռնեն, ոչ թե Մխիթար Զաքարյանին։ Ամեն ինչի ճիշտը գոյություն ունի, խի՞ եք էդպես անում, պաշտոնը հո հավիտյան չի, որ ինչ ուզեք՝ անեք»,-ընդգծել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Զաքարյանի կալանավորումը կանխատեսելի էր. Արամ Վարդևանյան
- Երեմ Սարգսյան. Մխիթար Զաքարյանին այդպես բերման ենթարկելը լիազորությունների անցում է
- Ոստիկանները բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկացրել են գետնին. փաստաբան
- ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ բավարարել է դատախազության միջնորդությունը. Փաստաբան
- Ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից․ Մխիթար Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան