Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ
2021թ. ապրիլի 29-ին Իտալիայի Բրանկալեոնե քաղաքի (Ռեջիո Կալաբրիա) քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ Կալաբրիայի հայ համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Մարտինա Տոսկանոն։
«Շնորհակալություն ենք հայտնում Մարտինա Տոսկանոյին, Բրանկալեոնեի քաղաքապետ Սիլվեստրո Գարոֆֆոլոյին և քաղաքային խորհրդի բոլոր անդամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա