«Հրապարակ». Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից օրերս ազատված Հայկ Գրիգորյանը, ըստ ամենայնի, զինդատախազ կնշանակվի: Սա պաշտոնի իջեցում է համարվում, և նա, առաջարկը ստանալով, սկզբում չի համաձայնել, սակայն համոզել են, ինչպես ժամանակին համոզեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ ստանձնել ատոմակայանի տնօրենի պաշտոնը։
Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն: Իսկ ՔԿ արդեն նախկին պետը կարող էր շատ բան ավելացնել Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի պատմածներին։ Գրիգորյանին փոխելու որոշումը հասունացել է պատերազմից հետո, երբ ՔԿ պետը շեֆի որոշ հրահանգները սրբորեն չի կատարել:
Գործող զինդատախազ Վահե Հարությունյանն աշխատում է դեռևս նախկինների ժամանակներից: Չնայած Գրիգորյանը հակված էր դառնալ Հակակոռուպցիոն մարմնի նախագահ, սակայն այդ պաշտոնը Փաշինյանը խոստացել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, քանի որ ՀՔԾ-ն լուծարվելու է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում