Մուկուչյանը դեռ տեղյակ չէ Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար ներկայացված միջնորդությունից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեռ չի տեղեկացվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ կապված միջնորդություն վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ ինքն առավոտից ԿԸՀ-ում չի եղել, ՍԴ-ում մասնակցում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործով դատաքննությանը:
«Ցանկացած դիմում կամ միջնորդություն, որ ներկայացվում է, սահմանված կարգով քննարկվում է։ Եթե կա, բնական է՝ ԿԸՀ-ի կողմից դա քննարկման առարկա կդառնա»,- նշեց նա։
Տ.Մուկուչյանի խոսքով, միջնորդության քննարկման ժամկետների պահանջ օրենսդրորեն ամրագրված չէ, բայց եթե կան միջնորդություններ, ողջամիտ ժամկետներում կլինի։
Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ԿԸՀ էներկայացրել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը ԿԸՀ է դիմել Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար
- Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
- Ապօրինի կերպով ձերբակալեցին Առուշ Առուշանյանին. Իրավաբան
- Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան