Իրավունք 18:51 14/07/2021 Հայաստան

Ինչ կատարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար է. Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ մուտք են գործել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վարչական շենք, առանց պատճառաբանության սկսել են իրականացնել քննչական գործողություններ, չեն հայտնել, թե ինչ նպատակ են հետապնդում այդ գործողությունները:

Panorama.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ կոմբինատի իգական սեռի բոլոր աշխատակիցներին տուն են ուղարկել, այնուհետև բերման են ենթարկել կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին:

«Մինչ այդ խուզարկություն են իրականացրել անվտանգության դեպարտամենտի ղեկավարի աշխատասենյակում, ընդ որում՝ տևական ժամանակ խոչընդոտ են ստեղծել, որպեսզի պաշտպանը մուտք գործի աշխատասենյակ ու մասնակցի խուզարկությանը»,- ասաց Ռ.Հայրապետյանը:

Նա նշեց՝ ինչ կասկածանքով, ինչ հիմքով, ինչ գործի շրջանակներում են բերման ենթարկել Արամ Գասպարյանին, որևէ տվյալ հայտնի չէ, քանի որ բերման ենթարկողը հրաժարվել է  պատասխանել այդ հարցին: Նրան տեղափոխում են Երևան: 

Ռ.Հայրապետյանի տեղեկություններով, իրավապահները դեռ կոմբինատում են, բայց ավարտին են մոտենում քննչական գործողությունները: Նա նշեց, որ իր տեղեկություններով բացի Արամ Գասպարյանից, անվտանգության ևս մեկ աշխատակից է բերման ենթարկվել:

«Բերման ենթարկելու այս դեպքերն այն շղթայի շարունակությունն են, որը սկսվել է Քաջարանի համայնքապետի, Մեղրիի նախկին համայնքապետի կալանավորմամբ, այսօր շարունակվում է ԿԸՀ-ում Սիսիանի և Գորիսի համայնքապետերի կալանավորման միջնորդությունների քննությամբ: Շատ պարզ, պրիմիտիվ սցենարով վստահ եմ, որ նրանք էլ մինչև առավոտ առնվանզ կկալանավորվեն:

Այս ամենը մի բառով կարող ենք ընդունել որպես Սյունիքի հանձնման մեկնարկ, քանի որ չեմ հիշում այլ մարզ, որն ակտիվ դիմադրություն է ցույց տվել երկրի տարածքները  թշնամուն զիջելու հարցում, դրա տրամաբանական շարունակությամբ այս փուլում էլ չեմ տեսնում մեկ մարզ, որտեղ քաղաքական նպատակներով իրականացվում են այսչափ ապօրինություններ»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը: 

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանմանը, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ այս դեպքում միջազգային կապիտալ ունեցող կազմակերպության մասին է խոսքը, ընդ որում Հայաստանն ունի մի շարք երկկողմ միջազգային պայմանագրեր, որտեղ կարմիր թելով անցնում է մի կարևոր կետ՝ այս ներդրողների իրավական պաշտպանությունը պետք է ապահովվի:

«Առնվազն միջազգային երկկողմ պայմանագրի տեսանկյունից կոպիտ խախտում է, քանի որ իրավական պաշտպանությունը չի ենթադրում այդ տեսակի խուզարկություններ, որոնք պետք է արվեն x անձի նեղ, քաղաքական, խաթարված քմահաճույքներ բավարարելու համար»,- ասաց իրավաբանը:

Նա ընդգծեց, որ այդտեղ կատարվել են գործողություններ, որոնք այդ նույն երկկողմ պայմանագրերի շրջանակներում կարող են անգամ դառնալ միջազգային արբիտրաժի քննության առարկա, դրա արդյունքում հնարավոր է պետական բյուջեից ահռելի գումարներ հանձնվեն:

Իրավաբանի կարծիքով, այս ամենը վարչապետի պաշտոնը հակասահմանադրական ճանապարհով զավթած Նիկոլ Փաշինյանի նեղ, խաթարված և այդպես էլ չբավարարվող քաղաքական ամբիցիաներին հագուրդ տալու համար է:

«Չմոռանանք, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ակնհայտ օգտագործելով ատելության խոսք՝ անդրադարձել է կոմբինատին ու թափահարելով իր ձեռքում գտնվող մուրճն ասել, որ հերթը հասնելու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, աշխատակիցները թող սպասեն:

Կարծում եմ՝ այս ամենն այս հայտարարության ուղիղ շարունակությունն է, չունի որևէ իրավական հիմք, հետապնդում է բացառապես քաղաքական նպատակ՝ գոհացնելու համար այդ պաշտոնը զավթած անձին»,- ասաց Ռ.Հայրապետյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:20
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
ԱՄՆ 45-րդ նախագահ, հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի...
Աղբյուր` Panorama.am
00:16
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Աղբյուր` Panorama.am
23:03
Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Մ23 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, Մարգարիտա Առաքելյանը՝ փոխչեմպիոն
Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Լիանա...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Արարատ», Վեստ Արմենիա» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հայտարարությունները
«Արարատ» ֆուտբոլային ակումբն  անդրադարձել է հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին. «ՀՖՖ նախագահի՝...
Աղբյուր` Panorama.am
22:28
Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ջրհեղեղ Իսպանիայում. կառավարությունը օգնություն է խնդրում ԵՄ-ից
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ օգնելու իր երկրին վերականգնվել այս դարում...
Աղբյուր` Panorama.am
20:46
Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հունաստանի հայոց թեմի ներկայացուցիչներ և ուխտավորներ են եկել Մայր Աթոռ՝ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները
Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճն ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախցիների խնդրանքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է»
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
Աղբյուր` Panorama.am
19:02
Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կայցելի Հայաստան
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ ...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}