Լարվածություն ստեղծելով Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հյուսիս-Հարավ լոգիստիկայի նպատակահարմարությունը. Վ. Դավթյան
էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը գրում է.
«Ինչու՞ հենց Երասխ:
Երասխը դիտարկվում է որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին խոսել է նաև Իրանի արտգործնախարար Զարիֆը երկու ամիս առաջ Երևանում: Մասնավորապես, նա ընդգծել է տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը: Նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին են խոսել նաև Հնդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:
Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հյուսիս-Հարավ լոգիստիկայի նպատակահարմարությունը՝ առաջ մղելով Արևելք-Արևմուտք միջանցքի կոնցեպտը՝ Սյունիքի ուղղակի ներգրավմամբ»:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում:
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
«Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը»,- հայտնել էին ՀՀ ՊՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Երասխի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զոհվածը Սամվել Գագիկի Ալավերդյանն է
- Սա ձնծաղիկն էր․ Թաթուլ Պետրոսյանը՝ Երասխում փոխհրաձգության ու հայկական կողմից զոհի մասին
- Երասխի մոտ Հայաստանի պետական սահմանը հսկող սահմանապահները տեղեկացված չէին «ապագա կա ապագա» ծրագրից․ Ղազինյան
- ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել. Աբրահամյան
- Փոխհրաձգություն՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմն ունի մեկ զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան