«IVI»-ն արդեն անվճար է Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հիանալի հնարավորություն իր «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներին. այժմ «IVI» առցանց կինոթատրոնի ծառայությունները հասանելի են առանց ծառայության վճարի: Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *484*30# հրահանգը:
Վիվա-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «IVI»-ի միջոցով հասանելի են «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և շատ այլ արտադրողների կատալոգներ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև «IVI»-ի սեփական արտադրության պրեմիերաները: Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներն ունեն այդ ամենը 4K, Full HD և HD որակով ներբեռնելու հնարավորություն առանց ինտերնետ հասանելիության համար հավելյալ վճարի, ինչպես նաև 5 տարբեր սարքերով բազմազան բովանդակություն դիտելու, մանկական կոնտենտի կարգավորման, ինչպես նաև օրիգինալ լեզվով և ենթագրերով (սուբտիտրերով) դիտելու հնարավորություն:
«Սա Վիվա-ՄՏՍ-ի կողմից էքսկլյուզիվ առաջարկ է բոլոր կինոսերներին: «IVI» առցանց կինոթատրոնում կարելի է դիտել բազմաժանր ռեյտինգային, ցանկացած ոճի և ճաշակի, դասական և ամենաթարմ ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Այսուհետ մեր «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներն այդ ամենից կարող են օգտվել անվճար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, 2019 թվականին «IVI» առցանց կինոթատրոնն արժանացել է «Google Play Award» մրցանակին: Իսկ ֆիլմացանկը պարբերաբար համալրվում է ինչպես նոր թողարկումներով, այնպես էլ՝ դասականներով:
Առաջարկը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.mts.am:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում
- Վիվա-ՄՏՍ. Բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում. պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
- Վիվա-ՄՏՍ. Վագոն-տնակների ապամոնտաժումը նպատակ՝ տարիների գործընկերների համար
- Վիվա-ՄՏՍ. Երկար սպասված բնակարանամուտ` Ամբերդ գյուղում
- Վիվա-ՄՏՍ. Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք
- Վիվա-ՄՏՍ. Այսօրինակ հրապարակումները լիովին կեղծ են ու շինծու
- Վիվա-ՄՏՍ-ը հերքում է լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումը
- ՎԻՎԱ-ՄՏՍ. Նախորդ տարում լուծվել է 96 ընտանիքի բնակարանի խնդիր՝ պլանավորված 37-ի փոխարեն
- Վիվա-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը չի մտնի քաղաքականություն
- Վիվա-ՄՏՍ-ը երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը
- Վիվա-ՄՏՍ. Առավել խիտ բնակեցված տեղանքներում արձանագրվել է ցանցի գերծանրաբեռնվածություն
- Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես
- Վիվա-ՄՏՍ. Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան