Այսօր Ֆրանսիան նշում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը
Հուլիսի 14-ը Ֆրանսիայի Ազգային տոնն է՝ Բաստիլի գրավումը: Փարիզում զինվորական շքերթ է անցկացվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ։
Բաստիլի գրավումը (Prise de la Bastille) տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։
Բաստիլը միջնադարյան ամրոց, զինանոց և քաղաքական բանտ էր Փարիզի կենտրոնում ու ներկայացնում էր թագավորին։ Չնայած այդ ժամանակ բանտը ուներ ընդամենը յոթ բանտարկյալ, այն համարվում էր թագավորության խորհրդանիշերից մեկը, և նրա անկումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության ելակետը։